ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Վազգեն Մանուկյան. Նիկոլ Փաշինյանի հեռացումը մեր անվտանգության ապահովման գլխավոր երաշխիքն է

Վազգեն Մանուկյան. Նիկոլ Փաշինյանի հեռացումը մեր անվտանգության ապահովման գլխավոր երաշխիքն է
13.12.2020 | 21:43

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարել է.

«Մենք բարձր ենք գնահատում ռուսական խաղաղապահ զորքերի առաքելության իրականացումն Արցախում, սակայն որևէ երկրում խաղաղապահ զորքերը միայնակ չեն կարող ապահովել սահմանների և բնակչության լիարժեք պաշտպանությունն ու անվտանգությունը՝ առանց տեղի զինված ուժերի։ Այդ մասին են վկայում երեկ Արցախում տեղի ունեցած զարգացումները, որոնք խիստ մտահոգիչ են։ Հայաստանում և Արցախում այսօր պետական համակարգերը կաթվածահար են և իրենց անգործությամբ ու բանակի պարտականությունները խոչընդոտելով՝ հնարավորություն չեն տալիս զինված ուժերին կատարել իրենց ուղիղ գործառույթները՝ պաշտպանել Հայաստանի, Արցախի սահմաններն ու խաղաղ բնակչությանը։


Հայաստանի օրվա քաղաքական իշխանության կասկածելի անտարբերությունը, իսկ առանձին դեպքերում՝ կանխամտածված վարքագիծը, թույլ չեն տալիս ՀՀ զինված ուժերին կատարել իրենց պարտքը Հայրենիքի հանդեպ։


Կոչ ենք անում Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների զինված ուժերի ղեկավարությանը, համագործակցելով ռուսական խաղաղապահ զորքերի հետ, ընդունել անհրաժեշտ որոշումներ՝ ապահովելու համար մեր երկրի և ժողովրդի անվտանգությունը, ինչպես նաև կանխելու Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի եռակողմ հայտարարության խախտումները։


Ակնկալում ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունից՝ ակտիվ ջանքեր գործադրել և կատարել իրենց առաքելությունը։ Այս իշխանությունների հեռացումը քաղաքական ու պետական օրակարգի թիվ մեկ հարցն է։ Նիկոլ Փաշինյանի հեռացումը մեր անվտանգության ապահովման գլխավոր երաշխիքն է և մեր արժանապատվության վերականգնման միակ հնարավորությունը։
Միացեք Հայրենիքի փրկության շարժմանը»։

Դիտվել է՝ 2642

Մեկնաբանություններ